Մեղքը` որպես վարչական պատասխանատվության նախադրյալ

Մեղքը` որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը: Նշված սկզբունքը սերտորեն առնչվում է վարչական պատասխանատվության մեկ այլ` անձնական պատասխանատվության սկզբունքի հետ, որի համաձայն` անձը ենթակա է պատասխանատվության միայն անձամբ կատարած իրավախախտման համար:
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավակիրառողը պարտավոր է, ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից, պարզել պատասխանատու անձի մեղքի առկայությունը` ըստ այդ որոշելով պատասխանատվության սուբյեկտին:
Վարչական իրավախախտման հատկանիշներից անհրաժեշտ է առանձնացնել մեղավորության հատկանիշը, այսինքն` արարքի սուբյեկտիվ կողմը, որի հիմնական հատկանիշը մեղքն է, անձի հոգեբանական վերաբերմունքը կատարված արարքի նկատմամբ: Այդ հոգեբանական վերաբերմունքը կարող է դրսևորվել երկու ձևով` դիտավորությամբ և անզգուշությամբ: Դիտավորությամբ և անզգուշությամբ արարքներ կատարելու առանձնահատկությունները բացահայտված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար վարչարարություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է, ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից, պարզել իրավախախտումը թույլ տված անձի մեղքի առկայությունը` ըuտ այդմ որոշելով արարքի համար պատաuխանատու uուբյեկտին:
Վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսիք:
Միայն վերը նշված հանգամանքերի պարզաբանմամբ վարչական մարմինը կարող է իրականացնել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել