«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2016թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4296 փորձանմուշ:
Ըստ իրականացված քիմիկամանրէաբանական հետազոտությունների` ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին: