Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ներկայումս 16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու դիմումը ներկայացնում է անձամբ, սակայն եթե ցանկանում է հին նմուշի անձնագրում կատարել օտարերկյա պետությունում վավերականության նշում, 16-18 տարեկան երեխաների դեպքում դիմելու է նրա ծնողը կամ ծնողի կողմից լիազորված անձը:
Փոփոխության համաձայն 16 տարին լրացած անձը կարողանալու է անձամբ ինքը դիմել անձնագրում վավերականության նշում կատարելու համար՝ առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության: