Եվրատոմի պայմանագրով կարգավորվեց ածխի և պողպատի հանքերի պատկանելիության հարցը Գերմանիայի և Ֆրանսիայի միջև

Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Նիդեռլանդները և Լյուքսեմբուրգը 1951թ. Փարիզում ստորագրեցին Ածխի և Պողպատի Միավորման հիմնադիր պայմանագիրը` ստեղծելով Եվրոպական Ածխի և Պողպատի ընկերակցությունը` Եվրատոմը:
Նշված պայմանագրի կնքմամբ միավորվեց եվրոպական վեց խոշոր երկրների տնտեսական ներուժը:
Պայմանագրով լուծվեց տնտեսական և քաղաքական խնդիր. կարգավորվեց ածխի և պողպատի հանքերի պատկանելիության հարցը Գերմանիայի և Ֆրանսիայի միջև:
Նշված պայմանագրին հաջորդեց Եվրոպական Տնտեսական Ընկերակցության հիմնադրման մասին 1957թ. Հռոմի պայմանագիրը:
Այնուհետև կնքվեց Առևտրի և Տարիֆների Գլխավոր Համաձայնագիրը(GATT):
Շարունակելով միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում իրավունքի միասնականացման Ընկերակցությունում արդեն ծավալված աշխատանքը, հատկապես իրավասության և վճիռների կատարման ոլորտում` 1980թ. կնքվեց Հռոմի Կոնվենցիան, որը սահմանեց անդամ-պետությունների պայմանագրային պարտավորությունների նկատմամբ կիրառվող իրավունքի վերաբերյալ միասնական կանոններ:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել