ԵՄ և երրորդ պետությունների միջև կնքված համաձայնագրերի առավելությունները

Ինչպես արդեն նշել ենք, երրորդ պետության քաղաքացիները օժտվում են որոշակի իրավունքներով, եթե հանդիսանում են աշխատողի կամ այլ տնտեսական գործունեությամբ զբաղվողի ընտանիքի անդամ, սակայն բացի նշված դեպքի, երրորդ պետության քաղաքացիներն օժտվում են համապատասխան իրավունքներով ԵՄ տարածքում նաև այն դեպքերում, երբ տվյալ երրորդ պետությունը ԵՄ հետ ունի կնքած միջազգային պայմանագիր, ինչպիսին է Փոխկապակցման Համաձայանագիրը, Գործընկերության եւ Համագործակցության Համաձայնագիրը, որը կնքված է ԵՄ և ՀՀ միջև:
Ընկերակցությունների դատարանը սահմանել է, որ Փոխկապակցման Համաձայնագրերը կազմում են Եվրոպական Ընկերակցության օրենսդրության բաղկացուցիչ մասը,և որ այն հանդիսանում է ուղղակի գործող (նաև ներգաղթին վերաբերող նորմերը), որը թույլ է տալիս անձանց, հիմնվելով դրանց վրա, դիմել ազգային դատական մարմիններ:
Այդուհանդերձ, եթե անգամ համաձայանագիրը ԵՄ ազատ տեղաշարժի նորմերին նույնական կամ նման բովանդակություն և կառուցվածք ունի, չի կարող անհրաժեշտաբար մեկնաբանվել նույն կերպ:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել