Ֆեյսբուքյան «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» խմբում օգտատեր Արթուր Մուրադյանը վարորդներին զգուշացնում է տեսխացիկի տեղափոխման վերաբերյալ.
«…խնդրում եմ ուշադիր լինել Արմենակյան-Սարալանջ հատվածում: Կլոր (ptz) տեսախցիկը տեղափոխել էն դիմացի մայթ: Ամենայն հավանականությամբ տեղափոխման նպատակը դեպի Սարալանջ գնացող մեքենաների 1.16.3 գծանշման (համնթաց հոսքերը բաժանող կղզյակի) վրայով անցնելու փաստերը արձանագրելն ու տուգանք նշանակելն է»: