Այսօր, ժամը 12-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի է ունենալու հոգաբարձուների խորհրդի նիստ, որին մասնակցելու է նաև առողջապահության արդեն նախկին նախարար Արմեն Մուրադյանը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց բուհի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
Համաձայն մամուլում շրջանառվող լուրերի՝ այսօրվա նիստի արդյունքում սպասվում են փոփոխություններ՝ բուհի ղեկավար կազմում: Ռեկտորի թեկնածու է դիտարկվում նաև Արմեն Մուրադյանը:
Ալեքսանդրա Հարությունյանը հայտնեց, որ Արմեն Մուրադյանը հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու է որպես բուհի ուռոլոգիայի ամբիոնի վարիչ: