Պարգևատրված անձանց իրավունքները և պարտականությունները

Պարգևատրված անձի մահվան դեպքում պետական պարգևները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջինների համաձայնությամբ` հանձնվել թանգարաններին, իսկ եթե պարգևատրված անձը չունի ժառանգները, վերջինիս հանձված պետական պարգևները և դրանց վկայականները վերադարձվում են ՀՀ նախագահի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության պետական պարգևները, դրանց վկայականները կորցնելու դեպքում պարգևատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները:
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների կորստի դեպքում, որպես կանոն, կրկնօրինակներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կորել են մարտական պայմաններում, տարերային աղետների հետևանքով կամ այլ հանգամնքներում:
Պետական պարգևների կրկնօրինակները տալու միջնորդություն հարուցվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, որոնք ուսումնասիրություններից հետո իրենց միջնորդությունը պարգևատրված անձի դիմումի, պետական պարգևների կորստի մասին համապատասխան տեղեկանքի հետ միասին ներկայացնում են Հայաստանի Հանրապետության նախագահին:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել