2011թ.-ին, երբ Հրայր Թովմասյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը, 60 մլն 532 հազար դրամով ձեռք է բերել նոր բնակարան և վաճառել հինքը՝ 37 մլն դրամով: Նույն տարվա սկզբում պարոն Թովմասյանն ունեցել է 120 հազար դոլար և 6750 եվրո, իսկ վերջում նվազել են դոլարով միջոցները՝ դառնալով 70 հազար:
Պաշտոնին վերանշանակվելիս նա հայտարարագրել է երեք բնակարան, անհատական բնակելի տուն և հողին ամրակայված այլ անշարժ գույք:
2012թ.-ին նախկին արդարադատության նախարարը տավա սկզբում դրամով ոչ մի լումա չի ունեցել, սակայն տարվա վերջում դրամով միջոցները կտրուկ ավելացել են՝ հասնելով 16 մլն 780 հազարի: Եթե անգամ ընդունենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում ստացած եկամուտներից (աշխատավարձ և այլ եկամուտներ), ոչինչ չի ծախսել սեփական կարիքների համար, իսկ այդ եկամուտները կազմում են 7,5 մլն դրամ, ապա անհասկանալի է, թե ինչի հաշվին այդքան կտրուկ բարձրացան նրա դրամական միջոցները:
Պարոն Թովմասյանի 2013թ. հայտարարագրից երևում է, որ նա փոխառություններ է տվել ու դրանց դիմաց տոկոսներ կամ այլ հատուցում ստացել՝ 1,5 մլն դրամի չափով:
2014թ. պարոն Թովմասյանը զբաղեցրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, այդ տարի նա օտարել է իր բնակարանը, որը գնել էր 2011թ.-ին: Նրա դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 70 մլն դրամ, 65 հազար դոլար և 5000 եվրո, իսկ վերջում՝ 100 մլն դրամ և 58 հազար դոլար:
Հաջորդ տարի նրա դրամական միջոցները մի փոքր նվազել են՝ տարվա վերջում դառնալով 90 մլն դրամ ու 55 հազար դոլար: Հրայր Թովմասյանի կինն ունի 25 հազար դոլար: