ԱՄՆ. Կալիֆորնիայի իշխանություններին կոչ է արվել վերջ տալ բանտերի պատժախցերում տիրող անտանելի պայմաններին

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում պետք է համապատասխան փոփոխություններ կատարվեն բանտախցերում և վերջ տրվեն հազարավոր բանտարկյալների անմարդկային տառապանքներին, հայտնում է Amnesty International-ը:
Օրական առնվազն 22.5 ժամ բանտարկյալները մեկուսացված են 8 քմ-ից պակաս տարածք ունեցող բանտախցերում: «Պելիկան Բեյ» պետական բանտում շուրջ 1000 բանտարկյալներ ապրում են անբավարար լուսավորություն ունեցող բանտախցերում: Բանտարկյալները զրկված են աշխատելու, վերականգնողական ծրագրերին կամ խմբային աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից։
Նրանք նաև զրկված են արտաքին աշխարհի հետ կապից։ Բժշկական ծառայությունները կատարվում են արգելապատերի միջոցով, իսկ ընտանիքի կամ փաստաբանների հետ հանդիպումները տեղի են ունենում ապակյա պատերի ետևից։ Ավելին, բանտարկյալները զրկված են հարազատների հետ կանոնավոր հեռախոսազանգեր կատարելու իրավունքից նույնպես:
«Բանտային ներկա պայմանները բավականին դաժան են և ունեն լայն կիրառում։ Տարանջատում պետք է կիրառվի միայն բացառիկ դեպքերում և կարճ ժամանակով», ասում է Amnesty International-ի ամերիկացի հետազոտող Էնջըլա Ուրայթը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել