Վարդան Օսկանյանը չցանկացավ լսել Խոսրով Հարությունյանին

ԱԺ-ում շարունակվում է երեկ սկսած հարցի քննարկումը՝ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և ԱԱԾ-ի կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար: Երեկ մտքերի փոխանակման ժամանակ հերթագրվել էր 17 պատգամավորներ, որոնցից 7-ը դեռ չէին հասցրել կարծիք արտահայտել: Այս պահին ԱԺ-ն լսում է հերթագրված վերջին պատգամավորի՝ Խոսրով Հարությունյանի ելույթը: Վարդան Օսկանյանը լքեց դահլիճը՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում լսել Խոսրով Հարությունյանին:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել