Արագ սննդի կետերում ձեթը մի քանի օր անընդհատ օգտագործվում է. Կարեն Չիլինգարյան
Հայաստանում վաճառվող սննդի հետ կապված խախտումները չափազանց շատ են, ներմուծվող սնունդն էլ՝ հարց է, թե ի՞նչ որակ ունի: Այս մասին Իրավաբան.net–ի թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Քանի որ կոռուպցիան մեզ մոտ բարձր մակարդակի վրա է և կան ներմուծողներ, որոնք արտոնյալ են և կարող են առանց ստուգման սնունդ կամ այլ ապրանք ներկրել, շատ հնարավոր է, որ այդպիսի ներկրված սնունդը նաև որակի տեսանկյունից ոչ պատշաճ լինի, իսկ դա հենց այնպես չեմ ասում: Բողոքներ կան: »,-ընդգծում է Չիլինգարյանը:
Նրա կարծիքով ներմուծված մթերքներից, օրինակ՝ միսն ու թռչնամիսը, ջերմային պայմանները չպահպանելու դեպքում հալչում են ճանապարհին, հետո նորից սառեցվում, ինչը սննդի անվտանգության կոպիտ խախտում է, այնտեղ հնարավոր է վտանգավոր բակտերիաներ առաջանան ինչից էլ գալիս է անորակ սնունդը:
«Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահը նշում է նաև, որ արագ սնունդը և դրանց պատրաստման եղանակը ևս վնասակար են առողջության համար:
Ալիսա Չիլինգարյան