Սնանկ ճանաչված պարտապանը չի ազատվում որոշ պարտավորություններից

Կան պարտավորություններ, որոնք անվերապահորեն պետք է կատարվեն` անկախ որևէ հանգամանքից:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28-րդ հոդվածի` «Քաղաքացին, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, դատարանի վճռով կարող է uնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները:
Համաձայն Սնանկության մասին ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի` Պարտապանը չի կարող ազատ ճանաչվել`
ա) ալիմենտների վճարումից.
բ) uնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից.
գ) կյանքի եւ առողջությանը պատճառված վնաuներից առաջացող
պարտավորություններից.
դ)հանցագործությամբ պատճառված վնաuի հատուցման պարտավորություններից»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել