Վիկտոր Դալլաքյանն Ազգային ժողովում լինելու է Հանրապետության նախագահի ներկայացուցիչը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը

Վիկտոր Դալլաքյանը նշանակվելու է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հանրապետության նախագահի ներկայացուցիչն Ազգային ժողովում: «Աշխարհի տարբեր երկրներում՝ Ամերիկայի միացյալ նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, նախագահի մշտական ներկայացուցիչը նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց Վիկտոր Դալլաքյանը:

Նրա փոխանցմամբ՝ ինքը ներկայացնելու է Նախագահի տեսակետներն Ազգային ժողովում:

«Այդ նպատակով  ԱԺ կանոնակարգում պետք է կատարվեն համապատասխան փոփոխություններ, քանի որ աշխարհի այն երկրներում, որտեղ կա Նախագահի ներկայացուցչի ինստիտուտը, ապա Նախագահի ներկայացուցիչն ունի արտահերթ ելույթի իրավունք: Երկրորդ՝ իմ գործառույթների մեջ մտնելու է Կառավարության և պատգամավորների օրենդրական նախաձեռնությունների եզրակացությունները համակարգելը: Երրորդ՝ հետևելու եմ մամուլի հրապարակումներին և Ձեր կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին տալու օրենսդրական լուծումներ և այդ առաջարկությունները ներկայացնելու Հանապետության նախագահին»,- նշեց Վիկտոր Դալլաքյանը:

Վերջինս համագործակցելու կոչ արեց Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին:

 Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել