Դատարկ աթոռներ և զբոսնող ոստիկաններ Ազատության հրապարակում

Օրեր շարունակ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին երեկ ոստիկանները հեռացրին պողոտայից՝  վերականգնելով երթևեկությունը: Ակտիվիստներն իրենց պայքարը շարունակում են Ազատության հրապարակում: Կեսօրից հետո՝ շոգ եղանակին ցուցարարների թիվն Ազատության հրապարակում զգալի նվազել է:

Երեկ ակտիվիստ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ հացադուլ է սկսում, սակայն այսօր նա ևս Ազատության հրապարակում չէր: Փոխարենը Ազատության հրապարակի հարակից տարածքում շատ էին ոստիկանները: Հավելենք նաև, որ երեկվանից Բաղրամյան պողոտան երթևեկելի է:

Էլեն Բարսեղյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել