Բաղրամյան պողոտայում վարդեր բաժանեցին նստացույցի մասնակիցներին, նրանցից երիտասարդ մի աղջիկ վարդերը հանձնում էր հերթապահող ոստիկաններին: Նրանցից ոմանք վերցրեցին վարդերը, մյուսները մերժեցին ընդունել աղջկա նվերը: Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը ոստիկանական պատի ետևից մոտեցավ ակտիվիստին, վերջինս նրան հանձնեց հերթական վարդը, պարոն Պողոսյանն վերցրեց ծաղիկը, միաժամանակ այն վերադարձրեց աղջկան` որպես հարգանքի ժեստ: Ոստիկանության պետի առաջին տեղակալը նաև հորդորեց մյուս ակտիվիստներին չշփվել հերթապահող ոստիկանների հետ, քանի որ նրանք ծառայություն են իրականացնում:
Լուսանկարները` Գևորգ Թոսունյանի