Որտե՞ղ պետք է բնակվի քրեակատարողական հիմնարկում ծնված երեխան

Պատիժ կրող կին դատապարտյալներից շատերը երեխաներ են ունենում ուղղիչ հիմնարկներում:
Երեխաները, որոնք ծնվում են քրեակատարողական հիմնարկներում և կյանքի առաջին իսկ օրվանից ականատես լինում հանցավոր աշխարհի տհաճ և անցանկալի երևույթներն, մի՞թե կարող են ունենալ չխաթարված հոգեկան աշխարհ և դառնալ հասարակության լիարժեք անդամն: Իհարկե ուղղիչ հիմնարկներում մեծացող երեխաների հոգեբանությունն ու աշխարհընկալումն այլ է, չէ որ նրանք աշխարհին նայում են ճաղերի միջով:
Վերը նշված դեպքերն, անշուշտ, անցանկալի են, բայց փաստը մնում է փաստ, որ դրանք մեծ թիվ են կազմում մեր իրականությունում:
«Ուղղիչ հիմնարկում անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել մանկատուն՝ երեխաների բնակության և զարգացման պատշաճ պայմաններով» ,- Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Քրեակատարողական օրենսդրության համաձայն` դատապարտյալն ուղղիչ հիմնարկի մանկատանը կարող է տեղավորել իր՝ մինչև երեք տարեկան երեխային և աշխատանքից ազատ ժամերին, առանց սահմանափակման, շփվել նրա հետ։ Դատապարտյալին կարող է թույլատրվել երեխայի հետ համատեղ բնակություն։
Դատապարտյալի համաձայնությամբ նրա` մինչև երեք տարեկան երեխան կարող է հանձնվել ազգականի, ինչպես նաև հոգաբարձության և խնամակալության մարմնի որոշմամբ՝ այլ անձանց խնամքին, իսկ երեք տարին լրանալուց հետո՝ դատապարտյալի ընտրությամբ ուղարկվել մանկատուն կամ համապատասխան այլ հաստատություն:
Ուղղիչ հիմնարկին կից մանկատանը պահվող երեխայի երեք տարին լրանալուց հետո ուղղիչ հիմնարկի պետը կարող է մանկատանը երեխային պահելու ժամկետը երկարաձգել մինչև ծնողի պատժի ժամկետի ավարտը, եթե պատիժը կրելուն մնացել է երկու տարուց ոչ ավելի ժամանակ։
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել