Հետազոտողները զգալի խոչընդոտներ են հայտնաբերել կին իրավաբանների մասնագիտական գործունեության ընթացքում, հայտնում է Global Legal Post կայքը:
Կանանց պայքարն ավելի բարձր իրավաբանական մասնագիտության պաշտոններում ներգրավելու համար դեռֆևս էական արդյունքներ չի տալիս: Հարցումը ցույց է տվել, որ սկսած 1962 թվականից Գերագույն դատարանում ներգրավված 400 ավագ փաստաբաններից միայն հինգն են եղել կանայք: Նաեւ նշվում է, որ կին փաստաբաններին երբեմն չեն տրվում բոնուսներ եւ առաջխաղացման հնարավորություններ մայրության և երեխաների խնամքի արձակուրդների պատճառով, իսկ հարցազրույցների ժամանակ նրանց հաճախակի հարցեր են ուղղվել իրենց ընտանեկան դրության եւ երեխաների մասին:
Հետազոտության միջոցով հաստատվել են այն բոլոր ենթադրությունները, որ կանայք Հնդկաստանում հանդիպում են մի շարք խոչընդոտների իրավաբանական մասնագիտության ոլորտում:
Ընդհանուր առմամբ կին փաստաբանները եւ մասնավորապես ավագ փաստաբանները բախվում են արմատացած նախապաշարմունքների, որոնք արտացոլվում են արական սեռի աշխատակիցների աշխատավարձերի հետ համեմատ ավելի ցածր աշխատավարձերով, տարրական կոմունալ հարմարությունների բացակայությամբ եւ կին փաստաբաններ ընդգրկող մարդաշատ աշխատասենյակներով, իսկ ամենից կարեւորը՝ հաճախորդների նախապատվությունն եւ վստահությունն ավելի քիչ փորձ ունեցող տղամարդ փաստաբանների, քան երկարատեւ փորձ ունեցող կին փաստաբանների նկատմամբ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net