Սեպտեմբերի 17-ից ոստկանության ծառայողները կրում են նոր համազգեստ: Այս փոփոխությունը, ըստ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչ է: Իրենք ոստիկանները նոր համազգեստից չեն բողոքում: Համազգեստի հետ մեկտեղ նոր աշխատելաոճ են դրսևորել. «Ավելի լայն ենք ժպտում»,- կատակում են նրանք: Համազգեստից զատ ևս մի նորամուծություն է մտցրվել ճանապարհային նշանների համակարգում: Մայրաքաղաքի մի շարք փողոցներում կնկատենք արագությունը սահմանափակող նոր գծանշաններ:
Նոր համազգեստը նոր աշխատելաոճ է թելադրում
