Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց հայտնի բուրգի գործով հերթական դատական նիստը:
Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը առողջական խնդիրների պատճառով չէր կարողանում պատասխանել առաջադրված հարցերին: Այդ իսկ պատճառով վերջինիս պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու մասին:
Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին:
Իրավաբան.net