Երեկ ահազանգ ստացվեց, որ վթարվել է Զաքյան փողոցը սնող ջրագիծը, իսկ արտահոսող ջուրը լցվում է հարակից տարածքներ:
Հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։
««Վեոլիա Ջուր» ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասը փողոցում մինչև ուշ երեկո աշխատելով՝ կարողացավ դադարեցնել արտահոսքը, բայց վթարն ամբողջությամբ վերացնել չհաջողվեց:
Խողովակաշարի քայքայված լինելու հետևանքով զոդում իրականացնել հնարավոր չէր: Հետագայում ավելի մեծ վթարներից խուսափելու համար որոշվեց փոխել ջրագծի քայքայված մի քանի մետր հատվածը:
Այս պահին ընկերության մասնագետները փողոցում շարունակում են ջրագծի վերակառուցման աշխատանքները՝ ամեն ինչ անելով մինչև երեկո խնդիրը վերջնական լուծելու համար»,-հավելում են ընկերությունից։