Պոլիտեխնիկում պաշտոնապես բացվել է համակարգչային գիտության բազմաֆունկցիոնալ լսարան, որը անվանակոչվել է վաստակաշատ գիտնական, Պոլիտեխնիկի «Հաշվողական համակարգերի մաթեմատիկական ապահովման» ամբիոնի հիմնադիր վարիչ, տ.գ.թ. , դոցենտ Վիգեն Յաղջյանի անվամբ: Այս մասին հայտնում է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։
Անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով հագեցված և յուրահատուկ դիզայներական ոճով վերանորոգված այս մասնագիտական լսարանը ծառայելու է ոլորտային կրթության կազմակերպման համար:
«Վստահ եմ, որ ստեղծված կրթական միջավայրը դրական ազդեցություն կունենա դասախոսական և ուսանողական անձնակազմի մոտիվացիայի վրա:
Միջոցառման հանդիսավոր մասն ամփոփվեց, Վիգեն Յաղջյանի թվային ուղերձով` ուղված Պոլիտեխնիկի համայնքին, որը ստեղծվել էր արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ:
Նախագիծն իրականացվել է Վիգեն Յաղջյանի զավակ, Պոլիտեխնիկի շրջանավարտ Արա Յաղջյանի աջակցությամբ»,-գրառել է Գոռ Վարդանյանը։





