Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ խոսնակը։
«Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։
Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»,-նշել է Գոռ Աբրահամյանը։