2024 թվականի նոյեմբերի 21-ին՝ շնորհավորելով Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 95-ամյակը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է դպրոցի մեծ դերակատարությունը երաժշտական կրթության զարգացման գործում։
Նույն օրը, երկարամյա մանկավարժական գործունեության և մատաղ սերնդի երաժշտական կրթության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար,դպրոցի ակադեմիական վոկալ բաժնի ղեկավար Ջուլիետա Նազարյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը։