Եթե հայկական կողմը մի փոքր հետաքրքրվածություն ներկայացնի, պատրաստ ենք օգնել. Դուդան՝ ՀՀ-ին եվրոպական ընտանիք ներգրավելու մասին

Հայաստանը կարող է հույս դնել Լեհաստանի վրա միշտ և նախևառաջ մեր նախագահության ժամանակահատվածում (ԵՄ խորհրդում 2025 թվականին կնախագահի Լեհաստանը– խմբ.): Այդ մասին Հայաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

«Շատ կարևոր հանգամանք կա, ավելի շուտ՝ նորացման ընթացակարգ կա. մենք ուզում ենք վերականգնել արևելյան գործընկերության ֆորմատը: Իհարկե, այն մի փոքր կփոխվի: Դա ապագայի հարց է, բայց մենք ուզում ենք այդ քննարկումները սկսել և ուզում ենք մասնակցել այդ գործընթացին»,- ասաց Լեհաստանի նախագահը:

Անդրադառնալով Հայաստան-Լեհաստան հարաբերություններին՝ Անջեյ Դուդան հայտարարեց. «Մենք ընկերներ ենք, մենք Հայաստանի բարեկամն ենք, մենք շատ դրական վերաբերմունք ունենք հայ ժողովրդի, հայաստանյան իշխանությունների նկատմամբ: Հայերը շատ մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի մեջ և քաղաքակրթության ոլորտում, և մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսզի Հայաստանին մոտեցնենք և ներգրավենք եվրոպական ընտանիք: Եթե հայկական կողմը մի փոքր հետաքրքրվածություն ներկայացնի իր կողմից, մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին, և ես այդ մասին վկայում եմ, այս վայրից հայտարարում եմ որպես Լեհաստանի նախագահ, որ ցանկացած խնդրանքի դեպքում մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել