Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ միջնորդությունը խորհրդին ներկայացվել է Արդարադատության նախարարի կողմից։
Նշվում է, որ Ստեփանյանը, դեռևս զբաղեցնելով Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, առանձնապես ծանր հանցագործության փորձի փաստի առթիվ քննվող քրեական գործի քննության արդյունքում դատավճիռը հրապարակել է 2023-ի հունիսի 6-ին, սակայն կողմերին ուղարկել է 1 տարի, 3 ամիս, 25 օր հետո։
Նշված գործով դատավորի ներկայացուցիչ Սերգեյ Մարաբյանը խորհրդին հայտնեց, որ Գառնիկ Ստեփանյանը այդ ժամանակ տարբեր նստավայրերում է նիստեր անցկացրել, աշխատակազմում նիստերի քարտուղար չի ունեցել, հաճախ այդ գործառույթները, դատավորի օգնականը հաճախ նաև քարտուղարի պարտականություններն է կատարել։
«1 տարի և 3 ամիս անց դատական ակտը տրամադրելն օբյեկտիվ պատճառներ ունի։ Օբյեկտիվորեն այն խախտում է համարվում, սակայն մեղքի բացակայության մասին է վկայում»,-նշեց Մարաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։