ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը: Նա այլ մանրամասներ չհայտնեց։
Հովիկ Աղազարյանն ավելի վաղ լարատվամիջոցներին հայտնել էր, որ այսօր ժամը 18։00-ին կհայտնի մանդատը վայր դնելու իր որոշման մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ես կարող եմ ասել՝ ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույնկերպ և նույն պատճառաբանությամբ խնդրանքով դիմել եմ, այո՛, նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Հույս ունեմ, որ խնդրանքն անարձագանք չի մնա»։