Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզիյանը հայտնում է, որ սպիտակ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են:
«Ահա թե ինչպես են փոխվել ձյունառատ Սուրբ Ծննդյան հավանականությունը վերջին կլիմայական ժամանակաշրջանում (1991-2020)՝ համեմատած 1951-1980թթ.:
Ինչպես երևում է քարտեզից Եվրոպայի գերակշիռ մասում Սուրբ Ծննդյան օրերին ձնածածկույթ լինելու հավանականությունը նվազել է, ինչը պայմանավորված է օդի ջերմաստիճանի բարձրացմամբ»,-նշել է նա:
