ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են՝ նոյեմբերիի 20-ին՝ ժամը 06:20-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում, VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ., ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։