Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ազատման դիմում է գրել։
Այս մասին Iravaban.net-ին հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք՝ 2018 թվականի հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը Սասուն Խաչատրյանին նշանակել է հատուկ քննչական ծառայության պետ։
2021 թվականի սեպտեմբերի 16-ից Խաչատրյանը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը։