Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել նախկին փոխթաղապետ ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարական է ներկայացրել նոյեմբերի 8-ին:
Աջափնյակ վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Արաբկիր, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին:
