Ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում, թիրախում` հեռախոս կամ ծխախոտային արտադրանք օգտագործող վարորդներն են

Ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում. թիրախում` հեռախոս կամ ծխախոտային արտադրանք օգտագործող վարորդներն են, չամրակապված վարորդ-ուղևորները։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հորդորել է ծառայողներին` օրենքի շրջանակներում պահպանել հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։

Մգեցված ապակիներ, առանց տեխզննման տրասպորտային միջոցի շահագործում, առանց վարորդական իրավունքի երթևեկ. այս և մի շարք այլ իրավախախտումներ են արձանագրել պարեկները։
Բանավոր նախազգուշացում և իրազեկում, հարկ եղած դեպքում՝ տուգանք. պարեկային ծառայողներն անզիջում են, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը։

Վիճակագրություն. Այս տարվա 10 ամիսների ընթացքում հանրապետության պարեկները, ի թիվս այլ խախտումների, արձանագրել են հեռախոսից օգտվելու 35 402 դեպք, վարելիս ծխախոտային արտադրանք օգտագործելու 21 749 դեպք, չամրակապված վարելու 149 837 դեպք:

Ուժեղացված ծառայությունն ունի մեկ նպատակ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում։ Իսկ այսօր պատահարների զգալի մասի պատճառը նաև վարելիս հեռախոս կամ ծխախոտային արտադրանք օգտագործելն է:
Կարգազանց վարորդներին օրինապահ դարձնելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ուժեղացված ծառայությունները շարունակական են լինելու։

Հարգելի՛ վարորդներ, եղեք ուշադիր, մի՛ վտանգեք Ձեր և ուրիշների կյանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել