Անչափահասը դանակահարել է 46-ամյա տղամարդուն

Նոյեմբերի 4-ի ժամը 7.35-ին «Հերացի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 46–ամյա տղամարդ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 5.45-ի սահմաններում Աբովյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն կտրող-ծակող առարկայով հարվածել է անհայտ անձը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կենտրոնական բաժնի և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 46-ամյա տղամարդը Աբովյան փողոցում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 16, 18 և 24 տարեկան երեք երիտասարդի հետ, որի ընթացքում էլ 16-ամյա պատանին դանակահարել է նրան: Հետագա միջոցառումների արդյունքում 16-ամյա պատանին և 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել