«Հայաստանի ավիացիան Եվրոպայի սև ցուցակից ե՞րբ է դուրս բերվելու»․ Արթուր Խաչատրյանը՝ Գնել Սանոսյանին

Նա նաև հետաքրքրվեց, թե գործող ու ապագայում կառուցվող ատոմակայանի հետ կապված ինչ գործընթացներ են տեղի ունենում։

Գնել Սանոսյանը հարցին ի պատասխան ասաց, որ սև ցուցակում հայտնվելուց ի վեր փորձել են հայտնաբերել բոլոր թերություններն ու բացթողումները, որոնք շատ դեպքերում կապված են եղել մասնագետների ու տեսուչների պակասի հետ։

«Մենք նոյեմբերի 13-ին ունենք եվրոպական գործընկերների հետ նշանակված աշխատանքային այդպիսի տեսակապով խորհրդակցություն, որի ժամանակ պետք է ձևավորվի այն ճանապարհային քարտեզը, թե որ քայլերից հետո որ գործընկերն ինչ պետք է անի, որպեսզի այս պրոցեսն անենք և ավարտենք»,-ասաց նա։

Նա հայտնեց, որ դիմել են գործընկերներին, որպեսզի առաջիկա ամիսներին որոշակի ուսումնասիրություններ սկսվեն։

Երկրորդ հարցին ի պատասխան Սանոսյանը հայտնեց հետևյալը․ «Կառավարության որոշմամբ ստեղծել ենք նոր ատոմակայանի համակարգման ՓԲԸ, որը պետք է առկա ինֆորմացիան և առաջիկա տարիներին տեղի ունեցող մասնագիտական աշխատանքը իրականացնի ու Կառավարությանը ուղղորդի, թե ինչ տեխնոլոգիաներ կան, որը ինչ դրական կամ բացասական կողմեր ունի»։

Գործող ատոմակայանի հետ կապված Սանոսյանը նաև նշեց, որ 2026 թվականին դիմելու են լիցենզիան մինչև 2036 թվականը երկարաձգելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել