3 մարզերում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի 14-րդ, 18-րդ և 19-րդ փողոցների, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի (ամբողջությամբ) գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության, Ինտերնացիոնալ, Պիոներական և Էլարի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել