ՀՀ-ն Ադրեբջանին երեկ նոր առաջարկ է ներկայացրել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
«Առաջարկի էությունը հետևյալն է․ Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված է, ներառյալ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասություններից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։
Մենք առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դրանք ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, որովհետև դա հենց խաղաղության պայմանագիրն է։ Ինչու՞ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև այդտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները։
Մեր առաջարկի էությունը հետևյալն է․ ինչ այս պահին արդեն համաձայնեցված է, սա ստորագրել և վավերացնել, մնացած բոլոր հարցերի քննարկումը շարունակել»,-նշեց նա։