«Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումն արգելվել է․ ուսանողները պատրաստվում են դասադուլ անել

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները մարտի 20-ին պատրաստվում են դասադուլ անել։ Այս մասին հայտարարություն է տարածել ուսանողներից մեկը։

Նշվում է, որ պատճառն այն է, որ համալսարանի ռեկտորը՝ Լիլիթ Արզումանյանը, արգելել է դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը, որը բեմադրված է Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա։

Ուսանողները պնդում են, որ արգելքը անհիմն է, ռեկտորն անգամ չի դիտել ներկայացումը։

Թեմային է անդրադարձել նաև գրող Էդգար Կոստանդյանը։ Նա նշել է, որ ռեկտորն արգելել է ներկայացումը, որովհետև ուսանողական թատրոնի բեմից հայհոյանք է հնչել:

«Էդ էրեխեքը դեռ լիքը ներկայացումներ են խաղալու, շատ մեծ բեմերում են խաղալու, ձեզ մնալու է ձեր մաղձն ու փոքրոգությունը: Ու հենց էդ ամեն ինչը տակից հանենք, կպարզվի՝ ոչ մի սարսափելի բան չի կատարվել, հակառակը՝ ուսանողները դեռ ինստիտուտը չավարտած՝ արդեն արգելված ներկայացում ունեն. կարիերայի նախանձելի սկիզբ…

Հ.Գ. Էրեխեք, հանկարծ չչարանաք: Գրկում եմ: Որբանոցի կենացը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել