Խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում կատարված բռնությունների կապակցությամբ․ ԱԳՆ մամուլի քարտուղար

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Մենք խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, ներառյալ՝ Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»:

Հիշեցնենք, որ Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, ինչի մասին  ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը։

«Յունուարի 28-ի ուշ երեկոյեան, երկու հրեայ ծայրայեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթեւեկութեանը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարուածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների աւտոմեքենային:

Հայ երիտասարդները մեքենայից իջնելով քաղաքաւարի խօսել եւ հարցրել են. «Ինչո՞ւ էք հարուածում մեքենային, սա մեր թաղամասն է, մենք աշխատանքից տուն ենք վերադառնում: Մենք յարգում ենք հրեաներին ինչո՞ւ էք էսպիսի բաներ անում, մենք ձեզ ի՞նչ ենք արել»:

Հրեայ ծայրայեղականներից մէկը սկսել է բղաւել. «Դուք այստեղ թաղամաս չունէ՛ք: Սա մե՛ր երկիրն է, գնացէք մեր երկրից»:

Մանրամասները՝ https://iravaban.net/413822.html

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել