Պարեկները Երևանում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Հոկտեմբերի 22-ի գիշերը Շենգավիթում ծառայություն իրականացրած պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։

Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին վաշտի ծառայողները Թամանցիների փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ մի քանի գրամ քաշով։ Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել