Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 26-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։