Ալեն Սիմոնյանի հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է․ Ծովինար Խաչատրյան

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է:

Այս մասին հայտնում է նրա մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շնորհակալ եմ համագործակցության համար»,-նշել է նա։

Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է․ «Հայաստանի Հանրապետությունն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ հեռուստատեսթյունների այդ հայտնի դերակարատների կողմից. մենք ունենք սեպտեմբերի հարձակման հետև անքով 240 զոհ, մենք ունենք մեր սահման ներխուժած օտարերկրյա զորք: Հայաստանն այդքան մեծ չի, որ հանդուրժի թեկուզ մեկ մետր զիջում և ասի՝ հարաբերություններ ենք հաստատում: Հայաստանը ոչ մի երկրի հետ իր հարաբերությունները չի փչացնում: Հայաստանն  ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր սահմանների նկատմամբ պարտավորությունները, որ վերցվել են, ի կատար ածվեն և դրա համար անելու է ամեն ինչ: Այստեղ էմոցի չկա, այստեղ սիրել-չսիրելու հարց չկա, կան պարտավորություններ, որոնց կատարմանը մենք հետամուտ ենք լինելու և փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, մեր սահմանները պաշտպանենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել