Շիրակցի գերիների հարազատները շարունակում են Կառավարության դիմաց նստացույց իրականացնել։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նրանց դեռ չեն ընդունել Կառավարությունում, նրանք պատրաստվում են այնտեղ գիշերել։
Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմից լսել են Կառավարության շենքի մոտ նստացույց անող գերիների հարազատների պահանջը, սակայն այդպես էլ նրանց պահանջը չէր բավարարվել։