Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է մանկավարժներին․
«Սիրելի մանկավարժներ, տնօրեններ, շուտով օգոստոսյան խորհրդակցություններն են։
Առաջարկում եմ խորհրդակցությունների օրակարգն առավել թիրախային կազմելու համար նշել այն հարցերը կամ գործընթացները, որոնց կցանկանայիք, որ առավել մանրամասն անդրադառնանք ձեզ հետ քննարկումների ժամանակ»։