Արագածոտնում և Արմավիրում քննչական վարչության նոր պետեր են նշանակվել․ Քննչական կոմիտե

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սամվել Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից, իսկ Հովիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից: 

Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Անդրանիկի Սիմոնյանը ծնվել է 1974 թվականին, Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում:

1995թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

1995-1996թթ. –  ՀՀ ՆԳՆ Արտաշատի շրջանի ՆԳ բաժնի հասարակական անվտանգության ծառայության տեսուչ
II-III.1996թ. –  ՀՀ ՆԳՆ Էջմիածնի ՏՆԳՎ քննչական բաժնի քննիչ
1996-1997թթ. –  ՀՀ ՆԳՆ Արարատի մարզի ՆԳ վարչության քննչական բաժնի քննիչ
1997-2001թթ. –  ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ
2001-2006թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
2006-2011թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի պետ
2011-2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի պետի տեղակալ
I-X.2014թ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ
2014-2019թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ
2019-2022թթ.  – ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ 

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ վարչապետի որոշումով պարգևատրվել է անվանական զենքով, ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից՝ հուշամեդալով, ինչպես նաև խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

—————————

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Սամվելի Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին, Շիրակի մարզի Գետափ գյուղում։

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը
2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստատուրան

Աշխատանքային գործունեություն

2011-2013թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի  քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ
2013-2014թթ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ
VI-X.2014թ. –  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ
2014-2015թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ,
2015-2016թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ
2016-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ
V- VII.2018թ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալ
VII- VIII.2018թ. –  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ
2018-2019թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ
2019-2022թթ.  – ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ 

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Լուսանկարում՝ ձախից՝ Սամվել Սիմոնյանը, Հովիկ Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել