Հուլիսի 15-ին, ժամը 19․30 Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում, այսօր տեղի ունեցած հանրահավաքի ավարտին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Իշխան Սաղաթելյանը կլինի Հայաստանում, կներկայացնի հանդիպումների արդյունքները, վստահ եմ՝ կարևոր հանգամանքներ կլսեք»,- ասաց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ շաբաթվա ընթացքում կլինեն բողոքի ակցիաներ և գործողություններ, որոնց մասին նախապես կիրազեկեն։
«Ոչ ոք իդեալական չէ, ընդդիմությունն էլ բնականաբար իդեալակն չէ, բայց մի բանում վստահ ենք՝ մեր սխալները հազարավոր զոհերի չեն բերել, հայրենիքի կործանման չեն բերել։ Դրա համար մենք մեր պայքարը մինչև վերջ շարունակելու ենք»,- հավելեց Վարդևանյանը։