Երկու երկիր ՀՀ քաղաքացիների համար սահմանափակումները հանել է

Iravaban.net-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում հունիսին փոփոխություններ են եղել։

Ֆինլանդիա

Սահմանը հատելու ռեժիմը

ԵՄ և Շենգեն գոտու մաս չկազմող երկրներից ժամանող անձանց նկատմամբ մուտքի ռեժիմի սահմանափակումները կշարունակվեն մինչև 2022թ․ հունիսի 30-ը։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ֆինլանդիայի կողմից Քովիդ-19 մուտքի սահմանափակումները չեն տարածվում ԵՄ և Շենգեն գոտու անդամ երկրներից, ինչպես նաև այսպես կոչված «կանաչ գոտու» (Բահրեյն, Կոլումբիա, Չիլի, Հոնկոնգ, Ինդոնեզիա, Քուվեյթ, Մակաո, Նոր Զելանդիա, Պերու, Քաթար, Ռուանդա, Սաուդյան Արաբիա, Հարավային Կորեա, Թայվան, ԱՄԷ, Ուրուգվայ) երկրներից ժամանող անձանց վրա, ուստի նրանք կարող են անարգել մուտք գործել Ֆինլանդիա։

Մյուս բոլոր երկրներից մուտք գործողների համար Ֆինլանդիա մուտքը կթույլատրվի եթե․

1․ Անձը ներկայացնի Քովիդ-19-ի դեմ ամբողջական պատվաստումը հավաստող վավեր սերտիֆիկատ (պատվաստանյութի վերջին չափաբաժնի ընդունումից հետո պետք է անցած լինի առնվազն 7 օր) կամ

2․ Անձը ներկայացնի ՔՈՎԻԴ-19-ով վարակված և առողջացած լինելու մասին և պատվաստանյութի մեկ չափաբաժին ստանալու վերաբերյալ սերտիֆիկատ, կամ

3․ ԵՄ թվային սերտիֆիկատ՝ անձի ՔՈՎԻԴ-19-ից վերջին 6 ամսվա ընթացքում առողջանալու վերաբերյալ։

  • Տվյալ սահմանափակումները չեն գործում Ֆինլանդիայի քաղաքացիների, Ֆինլանդիա վերադարձող և Ֆինլանդիայում մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև այցելության «կարևոր նպատակ» (essential purpose) ունեցող անձանց դեպքում։
  • «Ամբողջովին պատվաստված լինելու սերտիֆիկատը վավեր է 9 ամսվա ընթացքում։ Այս ժամանակահտվածը անցնելուն պես, անհրաժեշտ է ունենալ լրացուցիչ 3-րդ պատվաստումը հավաստող փաստաթուղթ (Booster shot)»:

Ֆինլանդիա մուտքի սահմանափակումների, բացառությունների և մնացած կարգավորումների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:

Ֆինլանդիա մուտք գործելու համար ընդունելի պատվաստվանյութերի մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:

Լիտվա

Սահմանը հատելու ռեժիմը

Լիտվա մուտք գործելու համար նախատեսված COVID-19-ով պայմանավորված բոլոր սահմանափակումները հանվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել