«Մենք ծնկի էինք եկել, ժողովուրդը եկավ, մեր թիկունքից մեզ բարձրացրեց և ասաց՝ քայլեք, դուք ճիշտ ճանապարհով եք գնում». Հովիկ Աղազարյան

«Հեղափոխությունց հետո էր՝ մի քանի ամիս անց, մի հարգարժան քաղաքացու հետ էի խոսում, ինքն ինձ ասաց՝ պարո՛ն Աղազարյան, Հովի՛կ ջան, այն ինչ դուք արեցիք, հեղափոխություն չէր, դա ազգային ազատագրական շարժում էր»,-այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում ելույթների ժամանակ ասաց «Քաղաքացիակն պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նրա խոսքով՝ ինքը համաձայն չէ այն տերմինի հետ, որ հայկական կողմը պատերազմում պարտվել է:

«Այն, որ մենք խաղաղություն ենք ուզում դա ակնհայտ է և ակնհայտ է աշխարհին, բայց դա չի նշանակում, որ մեր թշնամի երկիրը պատրաստ է դրան, ես վստահ չեմ, որ իրենք ևս ուզում են խաղաղություն: Հետևաբար այստեղ շատ ավելի կարևոր է, որ մենք գնում ենք այն օրակարգով, որով գնում ենք, մենք պետք է ձգտենք հասնել խաղաղության, մեր հարևաններին համոզենք, որ այդ համակեցության նորմն ավելի ընդունելի, ավելի արդիական է և փորձենք այդ ձևով ապրել:

Իմ կողմից ոչ հարգելի մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են՝ Արցախի հետ կապված մեր դիրքորոշումն անընդունելի է և հետևաբար իրենք այլ տեսակետ ունեն, է՜, թող գան այդ տեսակետով: Երբ 2020 թվականի ցավալի արդյունքներն արձանագրվեց, մենք, մեր թիմը վարչապետի գլխավորությամբ՝ քաղաքական խիզախություն ցուցաբերեցինք և գնացինք ընտրության: Մենք այդ կորուստների ծանրության տակ կքվել էինք և նույսնիսկ կարելի է ասել՝ ծնկի էինք եկել, բայց ժողովուրդը եկավ, մեր թիկունքից մեզ բարձրացրեց և ասաց՝ քայլեք, դուք ճիշտ ճանապարհով եք գնում, և մենք գնում ենք այդ ճիշտ ճանապահով: Ոչ հարգելի ըդդիմադիրներ, հիմու դուք ասում եք՝ ճիշտ ճանապարհով չեք գնում, ժողովուրդը սխալվել է: Մի պահ ենթադրենք, որ դա այդպես է, ի՞նչ եք առաջարկում, թողնենք փախնե՞նք ձեր նման, ինչպես փախել եք շատ տեղերից; Մենք չենք փախնում, մենք դժվարություններին նայում ենք ճակատով: Բարձրացրե՛ք Արցախի անկախությունը ճանաչելու հարց, որը նշանակում է Ադրբեջանին պատերազմ հայտարաել կամ վերսկսել պատերազմական գործողությունները, հավաքեք աջակցություն ձեր 205 հազար ընտրողներից, այդ հարցը կդառնա քաղաքական օրակարգի հարց և կգնանք ընտրության, դուք ձեր ծրագրով, մենք մեր ծրագիրը շարունակելու նպատակով, մենք չպետք է փախնենք»,-ասաց պատգամավորը:

Հովիկ Աղազարյանն առաջարկեց կրկին գնալ ընտրության:

Նա նշեց, որ իրենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ չունեն, իրենց խնդիրն է` Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը հնարավորինս արագ հասցնել լուծման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել