Անասնաբուժական պետական հսկողության մարմինները

Անասնաբուժական պետական տեսչության մարմինները քննում են օրենքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Անասնաբուժական պետական տեսչության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

Հայաստանի Հանրապետության անասնաբուժական պետական տեսչության պետը, պետի տեղակալները, տեսչության գլխավոր և առաջատար մասնագետները, անասնաբուժական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների պետերը՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև չորսհարյուրապատիկի չափով,

տարածքային անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև հարյուրապատիկի չափով,

սահմանային հսկիչ կետերի անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Անասնաբուժական պետական տեսչության մարմինները կարող են տուգանքը գանձել տեղում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել