Ի՞նչ է դիվերսիան

Գաղտնիք չէ, որ պետության ներքին անվտանգության կարևորագույն տարրերից է հանդիսանում տնտեսական անվտանգությունը, որը ենթադրում է տնտեսական կայուն համակարգ, ձեռնարկությունների և այլ կառույցների պաշտպանվածություն:

Դիվերսիայի վտանգավորությունն այն է, որ դիվերսիոն գործողությունների արդյունքում, ինչպիսիք են օրինակ՝ պայթյունները, հրկիզնումները, խարխլվում է պետության կայուն տնտեսական համակարգը, խախտվում է հասարակության կայուն կենսագործունեությունը, ստեղծվում է խուճապի մթնոլորոտ, տալիս են մարդկային զոհեր և այլ կորուստներ:

ՀՀ քրեական օրենսգիրքը դիվերսիան դիտում է որպես պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություն և համաձայն նույն օրենսգրքի 303-րդ հոդվածի՝
պետությունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելը՝ ուղղված մարդկանց զանգվածային ոչնչացմանը, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, կազմակերպությունների, կառույցների, հաղորդակցության ճանապարհների կամ միջոցների, կապի միջոցների կամ այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, կամ զանգվածային թունավորումներին կամ համաճարակների կամ անասնահամաճարակների տարածմանը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել