Առողջապահության նախարարությունից և Առողջապահության ազգային ինստիտուտից հայտնում են, որ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատվել է արտակարգ իրավիճակներում COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար:
ԱՀԿ -ի կողմից արտակարգ իրավիճակների օգտագործման համար մինչև պատվաստանյութի հաստատվելը գնահատվում է COVID-19 պատվաստանյութերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը:
Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ Moderna պատվաստանյութը գրեթե 94.1 % արդյունավետ է COVID-19- ից պաշտպանվելու համար ՝ առաջին դեղաչափից 14 օր անց:
Մանրամասները՝ այստեղ։